Թերթը ուսումնասիրել է «Gnumner.am» կայքը և ծանոթանալ գնումների պլաններին։
«Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ, օրինակ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրը 60 ավելի համար 540 հազար դրամ է նախատեսում ծախսել։ Նույն կրթահամալիրը գրեթե 4 մլն դրամ է նախատեսում ծախսել 986 խմ հայելու համար։ 16 մլն դրամ ծախսվելու է դահլիճի 320 աթոռի համար. մեկ աթոոը «գնահատված» է 50 հազար դրամ։
Իսկ ի՞նչ արժե A4 ֆորմատի թուղթը։ Բանն այն, որ թե՜ ոստիկանության կրթահամալիրում, թե՜ ՀՀ կառավարության աշխատակազմում այս թղթի մեկ տոսիի համար վճարվում է 2500 դրամ։ Ի դեպ՝ մեծածախ գնումների ժամանակ մեկ տուփի ինքնարժեքը առավելագույնը կարոդ է լինել 1900-2000 դրամ։ Հիմա միայն ՀՀ կառավարության աշխատակազմում նախատեսվում է 1515 տուփ A4 թուղթ գնել։
Իսկ օրինակ՝ Շիրակի մարգի ՝Լահրամարերղ գյուղի միջնակարգ դպրոցը նախատեսում է 1 տուփ A4 թղթի համար 2000 դրամ, այսինքն՝ 500 դրամ պակաս, քան ՀՀ կառավարության աշխատակազմն է վճարում։
Տարբեր են նաև գրիչների գները։ Վահրամաբերդի դպրոցի համար այն 80 դրամ է, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի համար՝ 120 դրամ, իսկ ՀՀ կառավարության համար՝ 60, 150 և 480 դրամ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: