տուն Մամուլ «Չորրորդ Ինքնիշխանություն». Արարատի քաղաքապետի թեկնածուի նախընտրական բուկլետը

«Չորրորդ Ինքնիշխանություն». Արարատի քաղաքապետի թեկնածուի նախընտրական բուկլետը

116
0

chorr«Արարատ քաղաքում քաղաքապետի ընտրության քարոզարշավի ընթացքում արարատցիներին բաժանված ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանի նախընտրական բուկլետի մեջ առկա է ներդիր, որը պատմում է ոչ թե թեկնածուի մասին, այլ նկարագրում է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և նրա եղբոր կատարած «աննախադեպ» բարեգործությունների մասին։ Ի դեպ՝ այն, ինչ որ Արարատ քաղաքում կատարվել է համայնքային բյուջեի հաշվին, Գրիգորյան եղբայրները վերագրել են իրենց աննախադեպ բարեգործական ոգուն քաղաքի ասֆալտապատում, բնակելի շենքի կառուցում, հիվանդանոցի հիմնանորոգում և սարքավորումներով հագեցում։

Ամենաուշագրավը, սակայն, նկարագրված է ներդիրի կետ 12-ում. հենց այստեղ էլ բարեգործ եղբայրները նշել են. «Սոցիալապես անապահով ընտանիքներին օգնության սննդի տեսքով ճաշարանում», իսկ դրույթ 13–ում արձանագրեք «Օժանդակություն քաղաքացիներին տոնական օրերին»։ Պակաս ուշագրավ չեն նաև բուկլետի ներդիրի հաջորդ երկու դրույթները՝ «Ֆինանսական օգնություն դպրոցներին՝ մարտի 8-ի և վերջին զանգի կապակցությամբ», ինչպես նաև՝ «Օգնություն քաղաքացիներին, դիմողներին՝ ապահովում աշխատանքով»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here