տուն Մամուլ «Չորրորդ Ինքնիշխանություն».Ո՞վ է արգելել գեներալ Յուրի Խաչատուրովին խոսել

«Չորրորդ Ինքնիշխանություն».Ո՞վ է արգելել գեներալ Յուրի Խաչատուրովին խոսել

210
0

չորրորդ«Ինչպես պարզվեց՝ անկախության տոնի շրջանակներում Եռաբլուրում ներկա ոչ մի ազատամարտիկ չէր ցանկանում խոսել անկախության մասին։ Նրանք հրաժարվեցին մեկնաբանել նաև տոնի նախօրեին իրենց մարտական ընկերոջ ձերբակալության փաստը։ Ավելին, զինվորական համազգեստով մեկը, իրեն ուղղված՝ «Դուք ազատամարտիկ ե՞ք» «ՉԻ» հարցին ի պատասխան, ասաց. «Չէ, ես ազատամարտիկ չեմ»։ Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ինչ մեդալներ են նրա համազզեստի վրա, կտրուկ պատասխանեց՝ «Իսկ մեդալները գնել եմ»։

Նշենք, որ Եռաբլուրում առավել քան վախվորած էին բարձրաստիճան զինվորականները։ Նրանք խուսափում էին անգամ բարձրաձայն խոսելուց և միայն ժեստերով էին հասկացնում, որ հարցերի չեն պատասխանում։ Գեներալ Յուրի Խաչատուրովը ևս խուսափեց մեր հարցերին պատասխանել՝ ասելով. «Ես ինտերվյու չեմ տալիս, քանի որ ինձ թույլատրված չէ պատասխանել»։ «Ո՞վ է արգելել գեներալին խոսել» մեր հաջորդ հարցը ևս մնաց անպատասխան»,–գրում է  թերթը։

 

Մանրամասնրը՝ թերթի այսօրվա համարում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here