տուն Լուրեր Չնայած դատարանի որոշմանըˋ Կոմիտաս 5-ում շարունակվում են շինարարական աշխատանքները

Չնայած դատարանի որոշմանըˋ Կոմիտաս 5-ում շարունակվում են շինարարական աշխատանքները

295
0

The situation on 5 Komitas str. continues to be tense

Araratnews.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ Վարչական դատարանը բավարարել է Կոմիտաս 5ա, 3 և 7 շենքերի բնակիչների հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը և արգելել է «Լիբեր» ՍՊԸ-ին Կոմիտաս 5 հասցեում իրականացնել շինարարական աշխատանքներ: Մինչդեռ Araratnews.am-ի ունեցած տեղեկություններով, այս պահին Կոմիտաս 5 հասցեում շինարարական աշխատանքները շարունակվում են:

Մեր թղթակիցն այս խնդրի հետ կապված զրուցել է Կոմիտաս 5ա շենքի բնակչուհի Գոհար Սահակյանի հետ։ Նա հաստատել է այն տեղեկատվությունը, որ այս պահին նշված հասցեում շինարարական աշխատանքներ են տարվում: «Այս պահին այնտեղ բանվորներ են աշխատում, իսկ ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ ԴԱՀԿ-ն է տալու աշխատանքների կասեցումը, և պետք է մենք դիմենք ԴԱՀԿ-ին դատարանի որոշումն ի կատար ածելու համար, քանի որ դադարեցման գործընթացը ԴԱՀԿ-ի վրա է դրված»:

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here