2014 թվականի հունվարի 1-ից Լատվիան մուտք կգործի եվրագոտի՝ դառնալով 17-րդ պետությունը, որտեղ եվրոն է գտնվում շրջանառության մեջ որպես պետական արտարժույթ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Սակայն հաշվի առնելով եվրագոտում տեղի ունեցող ոչ միանշանակ զարգացումներն ու տնտեսական ճգնաժամը՝ Լատվիայի բնակչության մի մասը չի ցանկանում, որպեսզի իրենց երկիրը շտապի այս հարցում։ Եվրոյի մուտքն արգելելու մի քանի հայց գտնվում է դատարաններում, թեպետ Լատվիան սրան նախապատրաստվում էր 2004 թվականից, երբ տեղի է ունեցել հանրաքվե և լատվիացիների մեծամասնությունը կողմ է արտահայտվել եվրագոտի մտնելուն։