տուն Uncategorized Չհամակարգված պայքար՝ Գլենդելի ընտրություններում. ով կդառնա քաղաքապետ. «Ժամանակ»

Չհամակարգված պայքար՝ Գլենդելի ընտրություններում. ով կդառնա քաղաքապետ. «Ժամանակ»

171
0

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մարտի 3-ին տեղի են ունեցել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի ընտրությունները, որոնց մասնակցել են 8 թեկնածուներ, որոնցից 5-ը՝ հայազգի և 3-ը՝ օտարազգի: Քաղաքային խորհուրդը կազմված է հինգ անդամներից, և ըստ ընդունված կարգի՝ քաղաքապետ է դառնում առավել ձայներով անցած խորհրդի անդամը:

Լոս Անջելեսի արհմիությունների ներկայացուցիչ Ստեփան Հովակիմյանը մեզ տեղեկացրեց, որ ընտրությունների նախնական արդյունքով առավել շատ ձայներ է ստացել Փաուլա Դիվայնը՝ 8755, հայազգի Արտաշես Արդի Քասախյանը, ով քաղաքապետարանի քարտուղարն է, ստացել է 7514 ձայն, իսկ երրորդ տեղում է Դան Բրոտմանը՝ 6818 ձայն։

Այսպիսով, հայ թեկնածուների չհամակարգված և իրար դեմ գործելու արդյունքում Գլենդելի քաղաքապետի պաշտոնը կանցնի Փաուլա Դիվայնին: Գործող քաղաքապետ Արա Նաջարյանի պաշտոնավարման ժամկետը կլրանա ապրիլի վերջին-մայիսի սկզբին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: