տուն Քաղաքական Միջազգային Չկտրատված միրգը երեխաներին ավելի ագրեսիվ է դարձնում

Չկտրատված միրգը երեխաներին ավելի ագրեսիվ է դարձնում

102
0

shutterstock_81047560

Կորնելի համալսարանի գիտնականները պարզել են, որ երեխաներին պետք չէ տալ չկտրատված մրգեր կամ հավի ոսկորոտ բդիկներ: Գիտնականները պարզել են, որ դրանցից երեխաներին ավելի ագրեսիվ են դառնում:

Գիտնականները տարրական դպրոցի խոհանոցում տեղադրել են տեսախցիկներ և ճաշի ժամանակ հետևել են երեխաներին: 6-10 տարեկան երեխաների մի մասին տվել են ամբողջական խնձոր, եգիպտացորեն, հավի ոսկորոտ բդիկներ: Իսկ մյուսներին այդ ամենը տվել են կտրատված: Ամեն օր խմբերին մատուցվող սննդի ձևը փոխվել է:

Պարզվել է, որ երեխաները, որոնք ստացել են ամբողջական չկտրատված մրգեր, ճաշի ժամանակ իրենց շատ ավելի ագրեսիվ են պահել և բարձր խոսել, քան կտրատված սնունդ ուտողները: