տուն Լուրեր Չկա նման բան, որ ոսկու վրա Սասունցի Դավթի թևը լավ չերևա, ու...

Չկա նման բան, որ ոսկու վրա Սասունցի Դավթի թևը լավ չերևա, ու մարդկանց տուգանեն.Էկոնոմիկայի նախարար

183
0

 

arm1399999«Չկա նման բան, որ ոսկու վրա Սասունցի Դավթի թևը լավ չերևա, ու մարդկանց տուգանեն: Չերևացող, լավ չերևացող կնիքների համար նման բան չկա, տուգանքներ նշանակված են եղել միայն այն ժամանակ, երբ որ կնիքներից որևէ մեկը բացակայել է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագորղների հետ ճեպազրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահամ Ավանեսյանը՝ անդրադառնալով «Վաղարշ և որդիներ» ոսկու շուկայի աշխատակիցների բողոքներին:

Վահրամ Ավանեսյանը վստահեցրել է, որ ոսկու շուկայում տուգանվել են միայն նրանք, ովքեր հարգադրոշում չեն արել, ամեն ոսկյա զարդի համար 50 հազար դրամ տուգանք է սահմանվել:

Նա ժխտել է ոսկու շուկայի աշխատակիցների այն պնդումները, թե էկոնոմիկայի նախարարությանն տեսչության աաշխատակիցները մեծ չափի տուգանքների մասին բանավոր են իրազեկել իրենց: «Ըտենց բան չի կարող լինել, առավելագույն տուգանքը, եթե ես չեմ սխալվում, եղել է 500 հազար դրամը: Ես հորդորում եմ, եթե նման բան կա, որևէ մեկը որևէ բան չվճարի որևէ մեկին, նման շանտաժի չենթարկվեն: Եթե նման բան եղել է, ապա երևի եղել են նաև վկաներ, կարելի է դատական կարգով մտնել և մեղադրել մեր աշխատակիցներին, և թող պատժվեն»,- ասել է Ավանեսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here