տուն Քաղաքական Միջազգային Չիփսերը դանդաղեցնում են երեխայի ուղեղի զարգացումը

Չիփսերը դանդաղեցնում են երեխայի ուղեղի զարգացումը

136
0

Brothers, Chips, and Queso 6

Բրիսթոլի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության, որ չիփսերը ոչ միայն առաջացնում են ճարպակալում, այլ նաև հանգեցնում են երեխայի գլխուղեղի զարգացման խնդիրների։

Հետազոտության ժամանակ գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է չիփսերի օգտագործումն ազդում 3-4 տարեկան երեխաների ուղեղի վրա։ Պարզվել է, որ չիփսերը հանգեցնում են ուշադրության, հիշողության և ստեղծագործական կարողությունների նվազմանը։ Գիտնականները շեշտում են, որ հենց այս տարքիում են երեխաները ակտիվ շփվում արտաքին աշխարհի հետ և ստանում ինֆորմացիայի մեծ մասը։ Չիփսերի պատճառով նման գործընթացներում տեղի են ունենում խափանումներ։ Չիփսերը բացասաբար են ազդում նաև երեխաների վարքի վրա։ Բժիշկները նշում են, որ նման զարգացումներն անդառնալի են՝ խորհուրդ տալով ծնողներին ժամանակին ձեռնարկել համապատասխան միջոցներ։