տուն Քաղաքական Միջազգային Չին-ույղուրական մեծ բախումներ՝ Չինաստանի արևելքում

Չին-ույղուրական մեծ բախումներ՝ Չինաստանի արևելքում

91
0

1716823

Չինաստանի ոստիկանությունը գնդակահարել է տասնյակ ույղուրների, որոնք զինված են եղել դանակներով և կացիններով։ Հուլիսի 28-ին Սինվզյան-Ույղուրական ինքնավար մարզի երկու քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Իրավապահներն առայժմ նշում են, որ ճշտում են զոհերի և վիրավորների թիվը։ Մինչդեռ Ույղուրների համաշխարհային կոնգրեսը տեղեկացնում է, որ սպանվել է քսան մարդ, տասը՝ վիրավորվել է։ Եվս 67 մարդ ձերբակալվել է ոստիկանության կողմից։ Հայտնի է, որ սառը զենքերով ույղուրները գրոհել են ոստիկանական բաժանմունքների ու տեղի բնակիչների շինությունների վրա։ Չինաստանի իշխանությունները այս սադրանքը նախօրոք ծրագրավորված են անվանել։ Նրանք այս ամենում մեղադրում են «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժումը», որը ցանկանում է  անկախություն ստանալ արևելյան շրջանների համար Պեկինից։