տուն Քաղաքական Միջազգային Չինուհին դատարանով պահանջել է իր զավակներից՝ ավելի հաճախ այցելեն իրեն

Չինուհին դատարանով պահանջել է իր զավակներից՝ ավելի հաճախ այցելեն իրեն

193
0

picture-11089

Շանհայում թոշակառու կինը դատական հայց է ներկայացրել՝ իր երեխաներից պահանջելով ավելի լավ խնամք։ Այս մասին հաղորդում է Shanghai Daily-ն։ Սա նմանատիպ առաջին հայցն է, որի արդյունքում կիրառվել է «Տարեցների իրավունքների և շահերի պաշտպանության մասին» օրենքը, որն ուժի մեջ է մտել 2013 թվականի հուլիսին։

91-ամյա կինն ունի երեք տղա և չորս աղջիկ։ Վերջին 20 տարում նա ապրել է իր կրտսեր որդու հետ, սակայն այս տարի նրան խնդրել են տեղափոխվել երեխաներից մեկ ուրիշի տուն՝ բնակարանի վերանորոգման պատճառով։ Սակայն այդ վերանորոգումից հետո ընտանիքում կռիվ էր ընկել, քանի որ փոքր եղբայրն այլևս չէր ցանկանում միայնակ խնամել մորը։

Որդին եղբայրներին և քույրերին առաջարկել էր հերթով իրականացնել խնամք, ինչպես նաև փոխհատուցել իրեն՝ անցած տարիներին իրենց մորը խնամելու համար։ Իսկ տարեց կինն, իր հերթին, դատական հայց էր ներկայացրել ՝ պահանջելով իրեն բնակեցնել ավագ որդու բնակարանում, պարտադրել հարազատներին ավելի հաճախ այցելել իրեն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here