տուն Քաղաքական Միջազգային Չինացի բժշկուհին դատապարտվել է մահապատժի՝ երեխաների վաճառքով զբաղվելու համար

Չինացի բժշկուհին դատապարտվել է մահապատժի՝ երեխաների վաճառքով զբաղվելու համար

307
0

china

Չինացի մանկաբարձուհի, բժիշկ Չժան Շուսյան դատապարտվել է մահապատժի այն բանից հետո, երբ մեղավոր է ճանաչվել 7 երեխաների առևանգման մեջ, որի նպատակն էր նրանց հետագա վաճառքը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Դատական գործն ընթացել է Շենսի նահանգում։

Ցուցմունքների համաձայն՝ բժշկուհին համոզել է ծնողներին հրաժարվել իրենց երեխաներից այն պատճառով, թե ինր երեխաները տառապում են տարբեր հիվանդություններով։ Երբ երեխաներից մեկի ծնողն այս մասին պատմել է ոստիկանությանը՝ նրան ձերբակալել են

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ բժշկուհին նման կերպ առևանգել և պահում է ևս վեց երեխայի։ Դատավճռում նշվում է, որ մահապատժի կիրառումը հետաձգվում է 2 տարով, ինչը ենթադրում է, որ այն կարող է փոխարինվել ցմահ ազատազրկմամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here