տուն Աշխարհ Չինացի բժիշկների դեմքերը` կորոնավիրուսի դեմ պայքարի օրերին (լուսանկարներ)

Չինացի բժիշկների դեմքերը` կորոնավիրուսի դեմ պայքարի օրերին (լուսանկարներ)

342
0

Ուհանում շարունակվում է  պայքարը բազմաթիվ կյանքեր խլած կորոնավիրուսի դեմ: Չինացի բուժաշխատողները շատ դեպքերում ստիպված են աշխատել շուրջօրյա ռեժիմով: Նրանք գտնվում են ռիսկի խմբում, քանի որ ստիպված են մնալ մահաբեր վարակի էպիկենտրոնում:

Սոցցանցերում լուսանկարներ են հայտնվել Ուհան քաղաքից, որոնցում պատկերված են չինացի բուժաշխատողներն աշխատանքային հերթափոխից հետո:

Աղբյուրը հայտնում է, որ նրանց դեմքերին նկատելի է ոչ միայն հոգնածությունը, այլեւ պաշտպանական դիմակների եւ հագուստի հետքերը, որոնք վերքերի են վերածվում:

Բժիշկները ստիպված են օրերով մնալ իրենց աշխատավայրերում՝ չվարակվելու համար կրելով պաշտպանական հանդերձանք: Շատ դեպքերում նրանք սնվելու եւ հանգստի ժամանակ չունեն: