Չինաստանում միջադեպը քիչ էր մնում ավարտվեր ողբերգությամբ այն բանից հետո, երբ Գուանդուն նահանգի Չժունշան քաղաքում մեկ տարեկան երեխան ընկել էր երկրորդ հարկի պատուհանից: Սակայն բարեբախտաբար ներքևում գտնվող փողոցային առևտրականը կարողացել է օդում որսալ երեխային: Արտաքին դիտարկման տեսախցիկները ֆիքսել են այդ պահը:
Տեսանյութում երևում է, որ փողոցում կանգնած երկու տղամարդ բղավում են` փորձելով կանխել երեխայի անկումը: Սակայն մի քանի վայրկյան անց երխան ընկնում է: