Սիրուան նահանգի կենտրոն Չենդու քաղաքում ստեղծվել է ընկերություն, որի նպատակն է ստեղծել Չինաստանում առաջին ստորգետնյա քաղաքը, որը կլինի Չենդուի տարածքում։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։
«Ներկայում ողջ թափով բանակցություններ են ընթանում Չենդուի Ցզինյու շրջանի Օլիմպիական պուրակի տակ ստորգետնյա շինարարության վերաբերյալ։ Հույս ունենք, որ այս նախագիծն օրինակ կհանդիսանա մեր երկրի ստորգետնյա տարածքների շահագործման համար»,- ասել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը։
CSCEC ընկերությունը մտադիր է տասնյակ միլիարդավոր յուան ներդնել չինական քաղաքների ստորգետնյա տարածքների շահագործման համար։ Հեռանկարային նման ծրագրեր մշակվում են Շանհայում, Սուչժոուում և Չենդուում։