տուն Քաղաքական Միջազգային Չինացին 460 հազար մեղու է հավաքել կիսամերկ մարմնի վրա՝ իր մեղրը գովազդելու...

Չինացին 460 հազար մեղու է հավաքել կիսամերկ մարմնի վրա՝ իր մեղրը գովազդելու համար (ֆոտոշարք)

212
0

article-2602211-1CFBCEE600000578-84_634x415

Չինացի մեղվապահ Շե Պինգը զարմացրել է իրեն այցելած լրագրողներին` կիսամերկ մարմնի վրա հավաքելով հարյուր հազարավոր մեղուների: Այս քայլին նա դիմել է` փորձելով գովազդել իր մեղրը:

460 հազար մեղուները կշռել են ավելի քան 30 կգ: Չոնգքինգում ապրող տղամարդը պատմել է, որ լուրջ նախապատրաստություն է տեսել մինչև այս ակցիան: Նա ասել է, որ մեղուներն իրեն կծել են 20 անգամ՝ 40 րոպե տևած ակցիայի ժամանակ:

Շե Պինգը նաև պատմել է, որ ակցիայից առաջ ինքը չի լողացել, քանի որ մեղուները սկսում են խայթել, երբ զգում են օճառի կամ շամպունի հոտը: