Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է Բաքվի ծովախորշի վրայով կամուրջ կառուցելու նախագծից։
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Fineco գործակալությանը, ադրբեջանական կողմն այս նախաձեռնությունից հրաժարվել է չինացի ներդրողների դիրքորոշման փոփոխման պատճառով։
Ավելի վաղ 14 կիլոմետր երկարությամբ կամուրջ կառուցելու այս նախագիծը գնահատվում էր 1,5-1,8 միլիարդ դոլար։ Նախնական գնահատականներով՝ կոնսորցիումի կառուցման համար պահանջվելու էր 6 ամիս, ևս 2-3 տարի՝ դետալային նախագծի համար, իսկ շինարարությունը պետք է ավարտվեր 3 տարում։ Արդյունքում նախատեսվում էր վիթխարի նախագիծն իրականացնել 6-6,5 տարվա ընթացքում։