Ֆուտբոլի չինացի երկրպագուները սկսել են գնել կեղծ հիվանդաթերթիկներ, որպեսզի հնարավորություն ունենան դիտելու աշխարհի 2014 թվականի առաջնության խաղերը տնից և աշխատանքի չհաճախեն: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Ամեն հիվանդաթերթիկը արժե 50 դոլար: Չինացիները նման քայլի են դիմում, քանի որ խաղերը մեկնարկում են կեսգիշերին և ավարտվում են վաղ առավոտյան: