Չինաստանում բժիշկները հիվանդի նոր քիթը որոշել են աճեցնել նրա ճակատի վրա։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Տղամարդը վթարի է ենթարկվել, որի հետևանքով վարակվել է ինչ-որ հիվանդությամբ և քթի կրճիկը վնասվել է։ Այդ պատճառով բժիշկները որոշել են նոր քիթն աճեցնել նրա ճակատին, ինչի համար կողոսկրերից վերցվել են կրճիկի հյուսվածքներ և ներարկվել ճակատային մասում։
Քթի փոխպատվաստումը տեղի կունենա մի քանի շաբաթից։