տուն Քաղաքական Միջազգային Չինաստանում ուժեղ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 180 հազարի

Չինաստանում ուժեղ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 180 հազարի

106
0

Screen-Shot-2014-01-04-at-3.37.28-pm-1024x682

Չինաստանում աճում է մայիսի 30-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից տուժածների թիվը։ Վերջին տեղեկություններով՝ տուժել է մոտ 177 հազար մարդ, տարհանվել՝ 45 հազարը։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Տեղի իշխանությունները տեղեկացնում են, որ ցնցումների հետևանքով ավերվել է 3.4 հազար տուն, ևս 21 հազարը լուրջ վնասվել է։ Նախնական տեղեկություններով՝ անմիջական վնասը կազմել է մոտ 280 մլն դոլար։

Հիշեցնենք, որ Յունան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.1 մագնիտուդ։