Չինաստանում հայտնաբերվել է դագաղ չքայքայված մարմնով, որը 300 տարեկան է։ Դագաղը հայտնաբերվել էր Չժենչժոու շրջանում շինարարության ժամանակ: Այդտեղ ժամանած հնագետները բացել են երեք դագաղները, որոնցից երկուսում կմախքներ են գտել, իսկ երրորդում՝ չքայքայված մարմին: Այն այնպիսի տեսք է ունեցել, կարծես թե մարդը մի քանի օր առաջ էր մահացել: Հրաշք… Ըստ գիտնականների՝ մարմինը մոտ 300 տարեկան է:
Սակայն դագաղից հանված մարմինը գիտնականների աչքերի առջև սկսել է փոխվել: Մի քանի ժամից մաշկը սևացել է, առաջացել է տհաճ հոտ, որը մինչև այդ չկար: Նախնական տեղեկություններով, մահացածը բարձրաստիճան պաշտոնյա է եղել: Ներկայումս մարմինը գտնվում է համալսարանում հետագա ուսումնասիրությունների համար:
Գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչպես է մարմինը 300 տարի այսքան լավ պահպանվել: Նրանք պնդում են, որ Չինաստանում ընդունված չէր մահացածների մումիացումը: Ընդ որում, դագաղի մեջ գտնված մարմինը շատ ավելի լավ վիճակում է եղել, քան եգիպտական մումիաները:
Աղբյուրը՝ http://blognews.am/arm/news/95965/