Աղբյուրը պատմել է Չինաստանում COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների մեկնարկի մասին։
ՏԱՍՍ-ի հաղորդած տեղեկությունը փոխանցում է 1-in.am-ը` նշելով, որ հետազոտություններն անց են կացվելու Remdesivir փորձարարական դեղամիջոցի օգնությամբ, Հոնկոնգում։
Փորձարկումները, նրա խոսքերով, իրականացվելու են երեք մեծ հիվանդանոցներում․ արքայադուստր Մարգարեթի, թագուհի Մարիայի և Ուելսի արքայազնի հոսպիտալներում։
Դեղամիջոցի արդյունավետության որոշման համար մասնակցությունը կամավոր սկզբունքներով է լինելու։