Դյուրավառ քիմիական նյութեր տեղափոխող բեռնատարը բախվել է ավտոբուսի հետ, որի հետևանքով զոհվել է 35 մարդ։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալութոյւնը։ Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի հարավային Հունան նահանգի Շանհայ Կունմին քաղաքում։
Զոհերի հիմնական մասը այրվել է։ Այս պահին հայտնի է 5 վիրավորի մասին։ Ընդհանուր առմամբ վնասվել է 5 մեքենա։