Չինաստանում ժամանակավորապես կասեցվել է էլեկտրոնային խաղերի վաճառքի վրա տարածվող արգելքը, հաղորդում է ΒBC-ն: Խաղերն արգելված էին 14 տարի՝ պատանիների հոգեկան աշխարհը պաշտպանելու նպատակով:
Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ օտարերկրյա ընկերություններն այժմ կարող են խաղերը վաճառել երկրում:
Իշխանությունները բազմիցս իրենց անհանգստությունն էին հայտնել՝ կապված պատանիների առողջական վիճակի հետ, քանի որ նրանք երկար ժամեր են անցկացնում էլեկտրոնային խաղեր խաղալով:
Մինչդեռ շատ չինացիներ շրջանցում էին այս օրենքը՝ խաղալով համակարգիչներով կամ բջջային հեռախոսներով: