Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 99 մարդ: Մահվան դեպք դեռևս չի արձանագրվել: Այս մասին հաղորդում է Worldometers կայքը:
Covid-19-ով վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ վարակվել է 532 879 մարդ, հետո Իսպանիան (163 027 վարակված), որին հաջորդում է Իտալիան (152 271):