Չինաստանը հաջորդ տարի պատրաստվում է 2 միլիոն երեխայի ծննդի: Այդ պատճառով իշխանությունները հիվանդանոցների համար գնում են մահճակալներ և աշխատանքի ընդունում նոր մանկաբարձուհիների: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Բեյբի-բումի» պատճառը Չնաստանում ընտանեկան քաղաքականության փոփոխությունն է: Անցած տարի Չինաստանը թույլատրել է այն ընտանիքներին, որի ծնողներից մեկը միակ երեխան է եղել իր ընտանիքում, ունենալ երկրորդ երեխան: Նախկինում երկու երեխա կարող էին ունենալ այն ընտանիքները, որի երկու ծնողներն էլ եղել են միակն իրենց ընտանիքներում: Քաղաքականության փոփոխությունը պայմանավորված է Չինաստանում բնակչության ծերացմամբ: