Չինական Հայնան նահանգի Սանյա քաղաքում բացվել է առանց մաքսի ամենամեծ առևտրային կենտրոնը, որն ըստ մասնագետները, ամենամեծ Duty free խանութն է աշխարհում։
Այս առևտրային կենտրոնի տարածքում գործունեություն են ծավալել շուրջ երեք հարյուր բրենդներ, ինչպիսիք են Chanel-ը, Rolex-ը և Prada-ն։ Կենտրոնի մակերեսը ակզմում է 92.000 քառակուսի մետր։ հայնան քաղաքն արդեն 2011 թվականից իրականացնում է պիլոտային ծրագիր, որի նպատակն է անմաքս առևտրի միջոցով մեծացնել զբոսաշրջիկների հետաքրքրությունը կղզու նկատմամբ։
Այսպիսով, Չինաստանը փորձում է զբոսաշրջիկների ուշադրությունը շեղել անմաքս առևտրի ամենամեծ կենտրոններից՝ Հոնգ Կոնգից և Մակաոյից, որոնք գտնվում են Հայնանից ոչ հեռու։