Չինացի համաճարակաբան Չժուն Նանշանը հայտնել է, որ ներկա պահին հինգ տարբեր պատվաստանյութ է գտնվում կլինիկական փորձարկումների երկրորդ փուլում։
ՉԺՀ-ի պետական գույքի վերահսկողության և կառավարման կոմիտեն հայտարարել է, որ Չինաստանը կարող է կորոնավիրուսի պատվաստանյութ ստանալ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։
«Ենթադրվում է, որ COVID-19-ի ապաակտիվ պատվաստանյութը շուկայում կլինի տարեվերջին կամ 2021թ–ի սկզբին»,-նշված է Weibo սոցիալական ցանցի SASAC-ի պաշտոնական էջում։
Չինացի համաճարակաբան Չժուն Նանշան էլ Չինաստանի Կենտրոնական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ ներկա պահին հինգ տարբեր պատվաստանյութ է գտնվում կլինիկական փորձարկումների երկրորդ փուլում։ Նրա խոսքով՝ ամենաարդյունավետ պատվաստանյութը պետք է ընտրվի համեմատական անալիզի եղանակով, ինչը երկար ժամանակ է պահանջում։