տուն Աշխարհ Չինաստանում ապաքինվել է վարակվածների ավելի քան 90%-ը

Չինաստանում ապաքինվել է վարակվածների ավելի քան 90%-ը

273
0

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդների թիվն ամեն օր նվազում է, այս պահին 4735  մարդ է մնում հիվանդանոցներում, մինչդեռ բոլոր վարակվածների ավելի քան 90 տոկոսն ապաքինվել է: Interfax-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեն։

Ըստ վերջին տվյալների՝ Չինաստանի մայրցամաքում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 81171-ի, որից 73159-ը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Դա ընդհանուր դեպքերի թվի 90,13 տոկոսն է: