տուն Քաղաքական Միջազգային Չինաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում

71
0

chen

Չինաստանում ԱՄՆ դեսպանը շտապ կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որպեսզի բացատրություն տա Չինաստանի բանակի բարձրաստիճան սպաների կիբերհարձակման մեղադրանք հնչեցնելու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Բանն այն է, որ երեկ ամերիկյան իշխանությունները պաշտոնապես մեղադրանք են առաջադրել չինացի 6 պաշտոնյաների, որոնք կիբերհարձակումների միջոցով փորձել են տեղեկություններ ստանալ ամերիկյան խոշոր ընկերությունների մասին։ Չինաստանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները, դրանք մտացածին է համարում՝ զգուշացնելով, որ նման քաղաքականությունը կարող է վնասել երկկողմ հարաբերություններին։