տուն Աշխարհ Չինաստանի փողոցները դատարկվել են այս օրերին (լուսանկարներ, տեսանյութ)

Չինաստանի փողոցները դատարկվել են այս օրերին (լուսանկարներ, տեսանյութ)

294
0

Չինաստանի իշխանությունները արտակարգ իրավիճակ չեն հայտարարել, բայց ձեռնարկել են վերահսկողության աննախադեպ միջոցառումներ:

Վտանգավոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է ամբողջ աշխարհում: Չինաստանի իշխանությունները մտցնում են վերահսկման նոր մեթոդներ, իսկ արտասահմանյան կառավարությունները իրենց քաղաքացիներին տարհանում են Չինաստանի կարանտինացված քաղաքներից: Korrespondent.net-ը պատմում է, թե ինչ է կատարվում Չինաստանում:

«Պաշարման» տակ գտնվող չինական քաղաքները

Հունվարի 27-ին Չինաստանի իշխանությունները երկարաձգել են ամանորյա ամենամյա արձակուրդը բոլոր նահանգներում, կենտրոնական ենթակայության քաղաքներում և ինքնավար մարզերում ՝ 2019-nCoV վիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում: Արձակուրդները պետք է ավարտվեին հունվարի 26-ին:

ՉԺՀ պետական խորհրդի համապատասխան ցուցումները տարածվում են բոլոր մարզերի, կենտրոնական ենթակայության քաղաքների և ինքնավար մարզերի վրա:

Պաշտոնապես, չինական 21 նահանգները գտվում են կարանտինի գոտում. բոլոր ձեռնարկությունները, նախնական տվյալներով, փակ կինեն մինչև փետրվարի 10-ը:

Ուհան քաղաքի 11 միլիոնանոց մեգապոլիսը, որը դարձել է վիրուսի տարածման կենտրոնը, ամբողջովին կտրված է արտաքին աշխարհից: Օդանավակայանը փակ է, ընդհատված է երկաթուղային կապը: Սնունդն ու դեղամիջոցները կարող են քաղաք ներմուծվել խստացված կարգով`իշխանությունների կողմից հաստատվելուց հետո:

Հասարակական վայրերը փակ են, ներառյալ McDonald’s-ն ու Starbucks-ը: Աշխատում են միայն խոշոր սուպերմարկետները և բնակելի շենքերի հարևանությամբ գտնվող փոքր խանութները:

Չինաստանի մետրոյի բոլոր կայարաններում մուտքը միայն դիմակներով է, կա միայն մեկ մուտք-ելք, գնացքները գործում են ամեն 15 րոպեն մեկ, սա հինգ անգամ ավելի քիչ է, քան սովորական ռեժիմի դեպքում: Ավելի քիչ են հանդիպում նաև քաղաքային ավտոբուսները: Առանց դիմակի թույլ չեն տալիս այնտեղ մուտք գործել:

Փողոցներով թռչում են անօդաչու սարքերը, որոնք չափում են պատշգամբներում գտնվող մարդկանց ջերմությունը, ախտահանում փողոցները: Նրանք նաև կոչ են անում հետևել կարանտինի ռեժիմին և կրել դիմակներ:

Կորոնավիրուսի տարածման և իշխանությունների կողմից կիրառված սահմանափակումների մասին լուրերի պատճառով Չինաստանում նավթի պահանջարկը նվազել է 20 տոկոսով:

Ցանկացած կառույց հնարավոր է դառնում մուտք գործել միայն անվտանգության աշխատակիցների թույլտվությամբ, ովքեր դա թույլ են տալիս միայն ջերմությունը չափելուց հետո:

Նվազել է նաև միջքաղաքային գնացքների քանակը: Որոշ քաղաքներ ամբողջությամբ փակ են: Որոշներում էլ թույլ են տալիս մուտք գործել միայն տեղի բնակիչներին:

Վերջին մի քանի օրվա ընթացքում մարդիկ սկսեցին ավելի հաճախ դուրս գալ տներից, բայց շատերը դեռ իրենց կամ հարազատների բնակարաններում են, որոնց հյուր են եկել ամանորյա արձակուրդների ժամանակ:

Չինական ֆինանսական շուկաները բացվել են միայն փետրվարի 3-ից և, ամենայն հավանականությամբ, ձախողվել են: Առևտրի հենց սկզբում մի շարք արժեթղթերի փոխարժեքն ընկավ տասը տոկոսով, իսկ չինական յուհանը արժեզրկվեց դոլարի նկատմամբ 1,5 տոկոսով:

Սրանք 2007 թվականից ի վեր գրանցված ամենավատ ցուցանիշներն են: Տնտեսության իրական կորուստները դեռ պետք է գնահատվեն: Երկրում բազմաթիվ գործարաններ և գրասենյակներ դեռ փակ են: Կորոնավիրուսի համաճարակը շարժվում է դեպի Շանհայի տարածքում գտնվող արդյունաբերական գոտի: Եթե համաճարակը ձգվի, միջազգային ընկերությունները ստիպված կլինեն կառուցել արտադրության նոր ցանցեր, և դա կապված է մեծ ծախսերի հետ:

Չինաստանը փակել է որոշ տուրիստական վայրեր, ինչպիսիք են Չինական մեծ պատը և Շանհայի «Դիսնեյլենդը»:

Հիմնական քաղաքների մեծ մասում ամենօրյա փողոցային մաքրություն է իրականացվում, ներառյալ օդից:

Փետրվարի 4-ին, տասը օրվա ընթացքում կառուցված Ուհանի հիվանդանոցը սկսեց ընդունել առաջին հիվանդներին: Հիվանդանոցը երկու ժամանակավոր հիվանդանոցներից մեկն է, որոնք նախատեսված են նոր տեսակի կորոնավիրուսով վարակված հիվանդներին ընդունելու և բուժելու համար:

Կորոնավիրուսից մահացածներին տեղավորում են հատուկ հերմետիկ պարկի մեջ և ուղարկում դիակիզման:

Հարևան երկրները արգելափակել են Չինաստանի հետ երկաթուղային կապը: Որոշ երկրներ դադարել են ընդունել Չինաստանից եկող զբոսաշրջիկներին:

Առհասարակ չինացի զբոսաշրջիկները կամ այլ երկրներում աշխատող Չինաստանի քաղաքացիները կողմնակալ վերաբերմունքի են արժանանում:

Միացյալ Նահանգներն ավելի հեռու գնաց և փակեց սահմանը այն օտարերկրացիների համար, ովքեր վերջերս այցելել են Չինաստան: