Չինաստանի ընդհանուր պարտքը կազմում է այդ երկրի ՀՆԱ-ի 250 տոկոսը, ինչը լուրջ խոչընդոտ է Չինաստանի իշխանությունների համար տնտեսական աճը կայունացնելու հարցում։ Այս մասին գրում է The Financial Times-ը։
Standard Chartered բանկը գնահատում է, որ այս տարվա հունիսի 30-ի դրությամբ Չինաստանի պարտքը կազմում է ՀՆԱ-ի 251 տոկոսը, մինչևդեռ 2008 թվականի դեկտեմբերի 31-ին այն կազմում էր 147 տոկոս։
Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունը կազմում է 260 տոկոս, Մեծ Բրիտանիայում՝ 277 տոկոս։