տուն Քաղաքական Միջազգային Չինաստանի իշխանությունները Դալայ Լամային մեղադրել են երեխաների իրավունքները կոպիտ խախտելու մեջ

Չինաստանի իշխանությունները Դալայ Լամային մեղադրել են երեխաների իրավունքները կոպիտ խախտելու մեջ

167
0

Tibetan spiritual leader in-exile His Ho

Չինաստանի իշխանությունները մեղադրել են Դալայ Լամային հարյուրավոր տիբեթյան ընտանիքները բաժանելու և երեխաների իրավունքները խախտելու մեջ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը: Հաղորդվում է, որ 1960-ականներին 14-րդ Դալայ լաման կազմակերպել և Շվեյցարիա է տեղափոխել բազմաթիվ տիբեթցի երեխաների:

Չինական կողմը շվեյցարական հեռուստատեսությամբ ռեպորտաժից հետո հայտարարել է, որ նման քայլով Դալայ Լաման փորձել է իրագործել Չինաստանից Տիբեթի անջատման ծրագիրը: Պարզվել է, որ որբերի անվան տակ Շվեյցարիա տեղափոխված 200 երեխաներից միայն 19-ն են եղել ծնողազուրկ: Ըստ նույն աղբյուրի, այս երեխաներին համապատասխան ուսում տալու միջոցով տիբեթցի հոգևորականները փորձել են տարածել իրենց ուսմունքն ու անջատողականություն քարոզել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here