Չինաստանի ռազմածովային ուժերն ուրբաթ օրը խոշոր զորավարժություններ են սկսել Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում: Այս մասին հաղորդում են չինական լրատվամիջոցները:
Զորավարժությունները կտևեն մինչև նոյեմբեր ամիս: Դրանցում ներգրավված են Հյուսիսային, Հարավային և Արևելյան նավատորմային նավեր, սուզանավեր և ինքնաթիռներ, ինչպես նաև ափին տեղադրված հրթիռային համակարգեր: Զորավարժությունների նպատակն է ավելացնել ազգային ռազմածովային ուժերի ռազմական պատրաստությունը, ինչպես նաև ծովում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը: