Չինաստանը չի պատրաստվում թույլ տալ արևմտյան լրատվամիջոցներին և ուժերին ձևավորել այդ երկրի հանդեպ հասարակական կարծիքը։ Այս մասին այսօր գրում է կառավարական «Խուանցյու շիբաո» թեթը։ Նշվում է, որ կառավարությունը թույլ չի տա արևմտյան մեդիա ռեսուրսներներին թելադրել իրենց պայմանները՝ հնարավորություն ստանալով կարծիք ձևավորել կամ «քաղաքական օրակարգ» թելադրել։
Այս հայտարարությունը հետևել է Պուլիտցերյան մրցանակի եռակի դափնեկիր, The New York Times թերթի մեկնաբան Թոմաս Ֆրիդմանի այն հայտարարությանը, համաձայն որի նա խնդրել էր Չինաստանի իշխանություններից՝ թույլատրել ազատ մուտք ամերիկյան թերթերի համացանցային կայքերին, որոնք նաև լրատվությւն են տարածում չինարենով, ինչպես նաև արտոնագրեր տրամադրել 20 լրագրողների, որոնք կգրեն երկրում կոռուպցիայի մասին և թույլ չեն տա «այդ հիվանդության հետագա սրացումը»։