Չինական բավական տարածված Xiaomi RedMi սմարթֆոնի վրա հավաքված յուրաքանչյուր տեքստ ու դրա տեսախցիկով արված յուրաքանչյուր նկար ինքնաբերաբար փոխանցում է Չինաստանում տեղակայված սերվերներին: Ընդ որում, դա տեղի է ուենում առանց օգտատիրոջ համաձայնության: Այս մասին հաղորդում է GSMDome.com-ը:
Այս հանգամանքը պարզել է թայվանյան համացանցային լրատվամիջոցներից մեկը: Օգտվողները նկատել են, որ երբ օգտագործվում է Wi-Fi, հեռախոսը միանում է Չինաստանի IP հասցեներին ու տվյալներ ուղարկում: «Հետաքրքիր է, որ սմարթֆոնը շարունակում է սարքի կոշտ հիշողության հեռակա կրկնօրինակում անգամ օպերացիոն համակարգի փոփոխությունից հետո», — նշում է աղբյուրը:
Xiaomi RedMi-ն պահպանում է իր Media Storage area-ու մգտնվող բոլոր նկարներն ու սարքի միջոցով հավաքված բոլոր տեքստերը: Տեսականում սա կարող է համարվել իբրև ֆայլերի ապահովագրում, սակայն այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու այս մասին ոչինչ չի հաղորդվում օգտագորողներին: Դեօ բաց է մնում նաև չինական հատուկ ծառայությունների հնարավոր ներգրավվածության վարկածը: