Չինաստանի Սուչյան շրջանի զվարճությունների այգում «Տիտանիկ» կկառուցվի: Նավի կրկնօրինակը նախատեսվում է կառուցել 2016 թվականին: Նախագիծը մոտ 165 միլիոն դոլար կարժենա, հաղորդում է Reuters-ը:
Նավի կրկնօրինակի կառուցման հետ մեկտեղ՝ կբացվի «Տիտանիկի» կառուցմանը և խորտակմանը նվիրված թանգարան:
Բացի այդ, «Տիտանիկի» նմանակը կծառայի որպես ատրակցիոն, որը «կբախվի» այսբերգի հետ, հաղորդում է Lenta.ru-ն:
Նախագծի իրականացման գործադիր տնօրենը մանրամասներ է հաղորդել նոր Տիտանիկի մասին, նա հայտնել է. «Երբ նավը «բախվի» այսբերգի հետ, այն կսկսի ճոճորվել ջրում: Մենք մարդկանց կփորձենք ցույց տալ աղետի ամբողջական պատկերը լուսային և ձայնային էֆեկտների միջոցով: Մարդկանց կթվա, թե ջուրը շուտով կծածկի իրենց, և պետք է շուտ փախուստի դիմեն: