տուն Քաղաքական Միջազգային Չիլիացի Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգը դատի կտա անվան համար իրեն ծաղրողներին

Չիլիացի Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգը դատի կտա անվան համար իրեն ծաղրողներին

130
0

Untitled

Երիտասարդ չիլիացին, ով կրում է Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգ Կորեա Պերես անունը, պատրաստվում է դատի տալ ընտրական հանձնաժողովին, որի աշխատակիցը իր անձնագրի լուսանկարը տեղադրել է Facebook-ի իր էջում: Այդ լուսանկարը դարձել է ծաղրի առարկա:

19-ամյա Կորեայի անձնագիրը լուսանկարվել է նախագահական ընտրությունների ժամանակ: Հանձնաժողովի անդամին հետաքրքրել էր երիտասարդի անսովոր անունը: Այս մասին գրում է Observador-ը:

Չնայած նկարն արագ հեռացվել էր, սակայն որոշ օգտատերեր հասցրել էին այն տեղադրել իրենց էջերում, ինչի հետևանքով այն արագ տարածվել էր: «Անվանս վրա անգամ դպրոցում չէին ծիծաղում, իսկ այստեղ ծաղրը սկսվեց մեծահասակ և բանական մարդու արարքից հետո»,- ասել է Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here