տուն Քաղաքական Չէ, մեզնից մեկը պիտի դառնա ոստիկանապետ, էսքան բան

Չէ, մեզնից մեկը պիտի դառնա ոստիկանապետ, էսքան բան

132
0

Մենք չափազանց կարևոր փոփոխության մասին ենք խոսում՝ պետության կառուցվածքի, քաղաքական իշխանության պատասխանատվության, բարեփոխումների առումով, հատկապես այս բախտորոշ ժամանակաշրջանում: Այս մասին խորհրդարանի այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստանն» խմբակցության առաջարկած ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի նշանակման կարգի վերաբերյալ փոփոխությանը։

«Առաջարկը, որ «Լուսավոր Հայաստանն» անում է, մի քիչ այլ տեսքով արվել էր, և մենք դեմ ենք եղել: Ինչո՞ւ: Քանի որ այն ժամանակ առաջարկվում էր, որ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը նախարարներ լինեն, լինեն Կառավարության անդամ, հարցուպատասխանի ժամանակ գան այստեղ, նստեն, որ իրենց հարցեր ուղղվեն»,- ասաց նա:

Ըստ ԱԺ նախագահի՝ իրենք դեմ էին երկու պատճառով, նշում էին՝ եթե վերահսկողությունն ու հաշվետվողականությունն են պատճառը, հազար ու մի գործիք կա, եթե հարցը նրանց՝ չորեքշաբթի օրը խորհրդարան գալն է, կարելի է կարգը փոխել: Այդ փոփոխությանը չհամաձայնելու մեկ պատճառ էլ է եղել: ԱԺ նախագահը նշեց՝ չէին ցանկանում, որ այդ պաշտոնները լինեն քաղաքական:

ԱԺ նախագահը հայտնեց՝ իրենք բաց են քննարկման համար․ «Այս տարբերակը միանգամայն ընդունելի է: Քաղաքական պատասխանատվություն դնելու հարց է, մենք այդ մարտահրավերը պիտի դնենք, եթե պատասխանատու ենք առողջապահության համար, ինչո՞ւ պիտի չլինենք ոստիկանության համար: Չէ, մեզնից մեկը պիտի դառնա ոստիկանապետ, էսքան բան»,- ասաց նա՝ մասնավորեցնելով, որ խոսքը մոդելի մասին է, ու ինքն ամենևին նպատակ չունի գործող ոստիկանապետին նսեմացնելու:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here