Արդեն վաղուց մամուլում հայտնվել են հրապարակումներ, որոնք ապացուցում են, որ Ուկրաինայի հարավ-արևելքում կռվող գրոհայինների շարքերում քիչ չեն նաև չեչենները, որոնք այստեղ են ուղարկվել Ռամզան Քադիրովի հրահանգով։ Թեպետ վերջինս հերքում է այդ տեղեկությունները, այդուհանդերձ, փաստերը խոսում են հակառակի մասին։
«Կովկասյան հանգույցը» գրում է, որ չեչենների վկայությամբ՝ վերջին օրերին տասնյակ դիակներ են բերվել Ուկրաինայից Չեչնիա։ Տարբեր հաշվարկներով այդ թիվը տատանվում է 35-ից 40-ի սահմաններում։ Սպանվածների մեծ մասը Գուդերմեսի, Շալիի և Ուրուս Մարտանի շրջաններից են։ Ըստ զինվորական մի աղբյուրի՝ Ուկրաինա են ուղարկվել հիմնականում Ռուսաստանի Հետախուզական գլխավոր վարչությանը ենթարկվող մարտիկներ։