տուն Հասարակություն Չեմ չեղարկելու իմ որոշումը․ Գարիկ Սարգսյանը՝ նորաշենցիներին

Չեմ չեղարկելու իմ որոշումը․ Գարիկ Սարգսյանը՝ նորաշենցիներին

221
0

«Սա տարածքային կառավարման նախարարության նախարար Սուրեն Պապիկյանի գրությունն է»,- իրեն սպասող նորաշենցիներին ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Չեմ չեղարկելու իմ որոշումը»,- շեշտեց մարզպետը։

Գարիկ Սարգսյանի պնդմամբ՝ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքով․ «Բոլոր փաստերն ունենք, բոլորը ներկայացրել ենք համապատասխան կառույցներին, համապարփակ ուսումնասիրվել են և ոչ մի խախտում չկա»։

Հիշեցնենք, որ այսօր նորաշենցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ մարզպետից պահանջելով նախկին գյուղապետ Նորայր Գրիգորյանին վերականգնել իր պաշտոնին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here