տուն Հասարակություն Կրթություն Չեմ կարող և չեմ ուզում դերասանությամբ զբաղվել. Հայրապետյանը՝ ռեկտորի մրցույթի մասին

Չեմ կարող և չեմ ուզում դերասանությամբ զբաղվել. Հայրապետյանը՝ ռեկտորի մրցույթի մասին

785
0

Չեմ կարող և չեմ ուզում դերասանությամբ զբաղվել աթոռը վայելելու համար: Միակ նպատակը լինելու է սկսածս բարդ ռեֆորմները շարունակելը: Araratnews.am-ին ասաց Երեւանի տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնը ժամանակավոր՝ 2018-2019 թթ. զբաղեցրած Ռուբեն Հայրապետյանը:

Տեղեկացնենք, որ Երեւանի տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվելու:

Ռուբեն Հայրապետյանը դեռ չգիտի՝ կմասնակցի մրցույթին, թե ոչ: «Այդ հարցի մասին կմտածեմ մրցույթի հայտարարությունից հետո: Շատ բան կախված է 2 հիմնական շահառուների՝ ուսանողների և պետության արձագանքից: Իմ մոտեցումները չեն փոխվել. եթե ես այդ պատասխանատու գործին անցնեմ, ապա միակ նպատակը լինելու է սկսածս բարդ ռեֆորմները շարունակելը: Ես չեմ կարող և չեմ ուզում դերասանությամբ զբաղվել աթոռը վայելելու համար: Եթե այս համատեքստում զգամ, որ վերադառնալուս իմաստ կա, ապա կմասնակցեմ»,- ասաց նախկին պաշտոնակատարը:

Հիշեցնենք՝ համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը եւս մասնակցելու է մրցույթին: Նա «Ժամանակ» թերթին ասել է՝ հետեւելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանի հորդորին: Նա մասնակցելու է ռեկտորի մրցույթին վերջին շրջանում շահարկումներից խուսափելու համար: Շահարկումները վերաբերում են Դիանա Գալոյանի ատենախոսությանը, որտեղ, ըստ Բարձրագույն որակավորման նախկին նախագահ Սմբատ Գոգյանի, կա արտագրություն եւ գրագողություն:

Սոնա Դավթյան