Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Facebook-ում գրել է.
«Ես չեմ կարող պնդել, թե Սերժը հայրենասեր չէ, երբեք էլ չեմ մտածել նման բան, հայրենասեր կլինի` ոնց էլ լինի, ինքն իր հասկացածով, ինչպես յուրաքանչյուրս մեր հասկացածով ենք սիրում, կարոտում, ապրում, ինքն էլ իր արժեհամակարգով, թերըմբռնումը եւ դիսոնանսը, քննադատության տարափն իր արածների բխում է մեր արժեհամակարգային տարբերություններից…, իհարկե Սերժը սիրում է Հայաստանն էլ, Ղարաբաղն էլ` ինչպես հասկանում, այնպես էլ սիրում է, իսկ սեպտեմբերի 3-ի իր արածը ուղղակի ցույց տվեց, որ իր պաշտոնն ու դիրքը նա սիրում է առավել, մի քիչ շատ, թե շա~տ շատ` էական չէ:
Կասեք` վախ, կասեք` շանտաժ, կասեք` սպառնալիք, կասեք` Ղարաբաղը կորցնելու վտանգ … անլուրջ բաներ են այդ պատճառաբանությունները, իմ հասկացածով` պաշտոնն ու դիրքը պահելն եղավ իր համար կարեւոր, զավթած պաշտոն, ստից դիրք, այնքան ստից, որ Վալոդի պեսը կարող էր ինչ ասես բարձել վրան, ու իրենով` մեզ վրա …»