տուն Լուրեր Չեմ կասկածում, որ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնություն եղել է.իրավապաշտպան

Չեմ կասկածում, որ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնություն եղել է.իրավապաշտպան

209
0

okkk saqunc

Ինչպես գիտենք,ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինքը հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ, եւ որ վերջինս իրեն պատմել է ՀՀ ոստիկանապետի և ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի՝ իր նկատմամբ բռնության կիրառման մասին: Սրան ի պատասխանˋՀՀ ոստիկանությունն այսօր տարածեց հայտարարություն, որով հերքում է ԱԺ պատգամավորի խոսքերը: Այս ամենի մասին Araratnews.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Ոստիկանությունն ինչպես միշտ տարածել է անառարկայական հայտարարություն, և բնական է, չէր ասելու, որ մենք նման բան արել ենք, բայց ես գտնում եմ, որ բռնություն եղել է: Բռնություն եղել է հենց ակցիայի նկատմամբ, արդեն ի սկզբանե ոստիկանության գործողությունները ցուցարարների  նկատմամբ եղել է բռնության ձևով, ոստիկանությունը կարող է շատ բան հայտարարի, ընդհանրապես մեր պետական մարմինները շատ բաներ կարող են հայտարարել, այնպես որ ես չեմ կասկածում, որ բռնությունն եղել է հենց Վլադիմիր Գասպարյանի կողմից և  կասկած չունեմ Նիկոլ Փաշինյանի խոսքերի ճշմարտացիության վերաբերյալ»,-նշել է Արթուր Սաքունցը: Araratnews.am-ի թղթակցի այն հարցինˋթե հնարավոր է այցելեք Շանթ Հարությունյանին, իրավապաշտպանը պատասխանել է.«Շանթ Հարությունյանի հետ ես չեմ կարող հանդիպել, որովհետև ձերբակալվածների պահման վայրում դիտորդական խմբի անդամները կարող են այցելել, եթե նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվի կալանքը, ապա կալանքի իրականացման վայրում նոր ես անպայման կայցելեմ նրան»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here