Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ չի պատրաստվում դիտել Աշխարհի առաջնության հանդիպումները, քանի որ ինքն այնտեղ չի լինելու: Հիշեցնենք, որ Շվեդիայի հավաքականը երկու խաղերի արդյունքում 2:4 հաշվով զիջել է Պորտուգալիային և զրկվել Մունդիալ 2014-ին մասնակցելուց:
«Ամենայն հավանականությամբ, դա իմ վերջին փորձն էր՝ խաղալու Աշխարհի առաջնությանը: Սակայն մեկ բանում միանգամայն վստահ եմ. իմաստ չկա դիտելու աշխարհի առաջնությունը, որին ես չեմ մասնակցելու: Այլևս սպասելու ցանկություն չկա», — ասել է Իբրահիմովիչը: