տուն Քաղաքական Չեմ բացառում՝ Հանրային խորհուդը ստեղծվել է Վազգեն Մանուկյանին գործով ապահովելու համար

Չեմ բացառում՝ Հանրային խորհուդը ստեղծվել է Վազգեն Մանուկյանին գործով ապահովելու համար

186
0

Միանշանակ է, որ պարոն Մանուկյանն արդեն մի քանի անգամ իր հակասությունն ու դժգոհությունն է հայտնում տարբեր հեռուստաեթերներում և տարբեր ԶԼՄ-ներում։ Անդրադառնալով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հնարավոր հրաժարականին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Իսկ թե ինչ կորոշի վարչապետը, ես հիմա չեմ ասի, բայց ժամկետի առումով հիմա հնարավոր չէ պարոն Մանուկյանին որևէ ձևով աշխատանքից ազատել, ապրիլին է լրանում պաշտոնավարման ժամկետը»,- նշեց Սիմոնյանը։

Որքանո՞վ է արդյունավետ այդ կառույցը՝ հարցին փոխնախագահը պատասխանեց․ «Այդ կառույցն ի սկզբանե անիմաստ կառույց է եղել։ Ես դեռ էն ժամանակ եմ ասել, ստեղծվել է, չեմ բացառում նաև հենց նույն Վազգեն Մանուկյանին որևիցե գործով ապահովելու համար, որովհետև Սերժ Սարգսյանը տենց սովորություն ուներ, չէ՞, բոլորին ինչ-որ բանով ուզում էր ապահովել կամ ոչնչացնել, որպեսզի չխոսեն։ Հիմա այդ կառույցը նույն տրամաբանությամբ ստեղծված կառույց է»։

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին աշխատանքից հեռացնելու համար՝ նրան համարելով հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներից մեկը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here