Այսօր ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում կկայանան երկրորդ տուրի առաջին օրվա ութ հանդիպումները։ Խաղերի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 22։45-ին։
Տեղեկացնենք, որ այսօր պայքարի մեջ կմտնի նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբը՝ Դորտմունդի «Բորուսիան», որը կընդունի Մարսելի «Օլիմպիկին»։ Երկու թիմերն էլ առաջին տուրում պարտություն են կրել, և մրցաշարային տեսակետից այս հանդիպումը շատ կարևոր է թե՛ գերմանական և թե՛ ֆրանսիական ակումբի համար։
Խումբ E
Բազել — Շալկե 04
Ստյաուա — Չելսի
Խումբ F
Արսենալ — Նապոլի
Բորուսիա Դ — Մարսել
Խումբ G
Զենիթ — Աուստրիա
Պորտո — Ատլետիկո Մ
Խումբ H
Սելտիկ — Բարսելոնա
Այաքս — Միլան