տուն Սպորտ Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ դեղին քարտերը կզրոյացվեն

Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ դեղին քարտերը կզրոյացվեն

261
0

1367742599640

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նշել է, որ նախատեսվում է Չեմպիոնների լիգայում մտցնել նոր կանոն։ Միությունը քննարկում է դեղին քարտերի զրոյացումը եզրափակչից առաջ։

«Եվրոպայի առաջնությունում դա արդեն գործում է։ Այժմ ուժեղագույն ֆուտբոլիստները կարող են մասնակցել եզրափակչին անկախ դրանից առաջ ստացած դեղին քարտերի քանակից։ Նման նորմ նախատեսում ենք մտցնել նաև Չեմպիոնների լիգայում»,- ասել է Պլատինին։ Այս մասին տեղեկանում ենք Չեմպիոնների լիգայի ֆեյսբուքյան էջից։

Դեղին քարտերի շուրջ վեճը սաստկացել է այն բանից հետո, երբ կիսաեզրափակչում երկրորդ դեղին քարտը ստանալու համար «արքայական ակումբի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ Խաբի Ալոնսոն զրկվել է եզրափակչում խաղալու հնարավորությունից։