տուն Սպորտ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կսպասարկի վարսավիրանոցի բիզնեսով զբաղվող հոլանդացի մրցավարը

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կսպասարկի վարսավիրանոցի բիզնեսով զբաղվող հոլանդացի մրցավարը

120
0

scheidsrechter-bjorn-kuipers-wk-2014

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որը կայանալու է մայիսի 24-ին, սպասարկելու հոլանդացի մրցավար Բյորն Քեյփերսը, ով հայրենիքում ունի վարսավիրանոցի բիզնես: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Քեյփերսին օգնելու են նրա հայրենակիցներ Սանդեր վան Ռոեքելը և Էրվին Զեյնստրան: Դարպասների հետևում կաշխատեն Փոլ վան Բոեքելը և Ռիչարդ Լայսվելդը: Մրցաշարի որոշիչ խաղի չորրորդ մրցավարը թուրք Ջյունեյթ Չաքըրն է:

Այս մրցաշրջանում հոլանդացին սպասարկել է Չեմպիոնների լիգայի չորս, իսկ Եվրոպա լիգայի` երեք հանդիպում: 2012/13 մրցաշրջանին նա սպասարկել է եզրափակիչը:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին կայանալիք եզրափակիչում կխաղան մադրիդյան երկու թիմեր` «Ռեալն» ու «Ատլետիկոն»: