տուն Քաղաքական Միջազգային Չեխիայում և Սլովակիայում վերականգնում են Made in Czechoslovakia ապրանքանիշը

Չեխիայում և Սլովակիայում վերականգնում են Made in Czechoslovakia ապրանքանիշը

67
0

5699575447_9205a09166_z

Չեխիայի արտահանման բանկը և Սլովակիայի Eximbanka համաձայնագիր են ստորագրել, որով «վերակենդանացնում» են Made in Czechoslovakia՝ «Արտադրված է Չեխոսլովակիայում» ապրանքանիշը։

Այս քայլով նրանք փորձելու են ամրապնդել Չեխիայի և Սլովակիայի միջև պատմական կապերը։ բացի այդ, երկրները մտադիր են համագործակցել արտահանման հարցում, ինչպես նաև փոխանակվելու են գնորդների մասին տեղեկություններով։

Մինչդեռ Սլովակիայի նորընտիր նախագահ Անդրեյ Կիսկան հայտարարել է, որ իր երկիրը պետական մակարդակով մտադիր չէ վերականգնել Made in Czechoslovakia ապրանքանիշը, քանի որ դա անցյալում  է։ «Յուրաքանչյուր երկիր շուկայում առաջ գնալու համար պետք է ստեղծի իր ապրանքանիշները», — ասել է նախագահը։

Հիշեցնենք, որ Չեխոսլովակիան կազմավորվել է 1918 թվականին և գործել մինչև 1993 թվականը, որից հետո նրա հիմքի վրա ձևավորվել է երկու երկիր։ Made in Czechoslovakia ապրանքանիշով արտադրանքը մեծ պահանջարկ է ունեցել ինչպես նախկին ԽՍՀՄ-ում, այնպես էլ Արևմուտքում։